Անանը կոչ է արել ՌԴ-ին և ԱՄՆ-ին ստիպել Ասադին հեռանալ
03/08/2012 16:30

Անանը կոչ է արել ՌԴ-ին և ԱՄՆ-ին ստիպել Ասադին հեռանալ

Վերջերս հրաժարական տված ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը  և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է խիզախություն ցուցաբերեն, որպեսզի փրկեն Սիրիան կործանումից:

«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, Անանը նշել է, որ Սիրիան դեռևս կկարողանա  փրկվել ամենավատ աղետից, սակայն դա պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից խիզախության ցուցաբերում:

Ըստ նրա, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է հեռանա, սակայն ռազմական միջամտությունը չի լուծի սիրիական ճգնաժամը:
 

Անանը կոչ է արել ՌԴ-ին և ԱՄՆ-ին ստիպել Ասադին հեռանալ