Բելառուսի դեսպանատան դիմաց հայերը ակցիա են արել
03/08/2012 19:29

Բելառուսի դեսպանատան դիմաց հայերը ակցիա են արել

Այսօր Երևանում Բելառուսի դեսպանատան մոտ տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն «Վեսնա» իրավապաշտպան կենտրոնի ղեկավար, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) փոխնախագահ Ալես Բելյացկու: Ակցիային մասնակցել են «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության և «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչները:

«Հելսինկյան ասոցիացիայից» տեղեկացնում են, որ  ստորագրվել է մանիֆեստ: Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը փորձել է ստորագրված մանիֆեստը հանձնել դեսպանատուն, սակայն դեսպանատան դուռը չեն բացել նրա առջև 3 անգամ դռան զանգը տալուց հետո: Ստորագրված մանիֆեստը կփոխանցվի Բելառուսի դեսպանատուն փոստով: 

Բելառուսի դեսպանատան դիմաց հայերը ակցիա են արել