Շվեդիայի ԱԳՆ.  Մինսկը հետ է ուղարկել  Շվեդիայի դեսպանին
03/08/2012 20:05

Շվեդիայի ԱԳՆ. Մինսկը հետ է ուղարկել Շվեդիայի դեսպանին

Բելառուսի իշխանություններն արտաքսել են Շվեդիայի դեսպան Ստեֆան Էրիքսոնին. այս մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:

Բիլդտը հայտարարել է նաև, որ Ստոկհոլմը չի ողջունում Բելառուսի նոր դեսպանի ժամանումը և պահանջում է երկու այլ բելառուս դիվանագետներին լքել երկիրը:

BBC-ն գրում է, որ Մինսկի և Ստոկհոլմի փոխհարաբերությունները լարվել են հուլիսի սկզբին, երբ երկու շվեդ իրավապաշտպան ինքնաթիռով ապօրինանաբար հատել էին Բելառուսի սահմանը` տարածելով «Բելառուսում ժողովրդավարություն և ազատություն» գրառմամաբ արջուկներ:

Բելառուսի  իշխանությունները սկզբում հերքել են պետական սահմանի խախտման լուրերը, ապա` խոստովանել, որ նման բան տեղի է ունեցել:

Աղբյուրը գրում է նաև, որ միջադեպի հետ կապված նախագահ Լուկաշենկոն միանգամից մի շարք բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հեռացրել է աշխատանքից:
 

Շվեդիայի ԱԳՆ. Մինսկը հետ է ուղարկել Շվեդիայի դեսպանին