.jpg)
Եղիշե Մելիքյան. «Բոլոր նորեկներն էլ բարձրակարգ խաղացողներ են»
Ուկրաինական «Գովերլայի» փոխավագ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանը պատմել է այն մասին, թե ինչպես է իր թիմը նախապատրաստվում «Զարյայի» հետ հանդիպմանը: Նա խոսել է նաև թիմի նորեկների և առաջնության նախորդ հանդիպումներից ստացած տպավորությունների մասին:
Նախորդ խաղերի մասին
«Մենք արժանապատիվ խաղ ցուցադրեցինք ինչպես «Շախտյորի», այնպես էլ «Դինամոյի» հետ հանդիպումներում: Այդ թիմերի կարգը շատ բարձր է, բայց, միևնույն է, մենք պայքարեցինք և նույնիսկ նրանց ստիպեցինք նյարդայնանալ: Գոլ բաց թողնելուց հետո փորձում էինք վերականգնել հաշվի հավասարակշռությունը, մեծ ուժերով առաջ էինք գնում` թուլացնելով պաշտպանությունը: Պրեմիեր լիգայում, ինչպես տեսնում եք, նման բաները չեն ներվում»:
Թիմի նորեկների մասին
«Դավիդ Օդոնկորը բարձր կարգի ֆուտբոլիստ է, և պատահական չէ, որ նրա կատարած երկու փոխանցում ավարտվել է դարպասի գրավմամբ: Բոյան Մալիշիչը նույնպես լավ ֆուտբոլիստ է, լիովին նվիրվում է խաղին: Դեռ գործի մեջ չեմ տեսել իսպանացի Խորդի Լոպեսին, բայց մարզումները ցույց տվեցին, որ նա լավ դպրոց է անցել: Վստահ եմ, որ խաղադաշտում դեռ կցուցադրի իր հնարավորությունները: Ընդհանրապես` բոլոր նորեկներն էլ բարձրակարգ խաղացողներ են և պետք է մեզ օգնեն այս մրցաշրջանում»:
«Զարյայի» հետ առաջիկա հանդիպման մասին
«Կնշեմ, որ «Զարյան» բնավորություն ունեցող թիմ է և առաջինից մինչև վերջին վայրկյանը պայքարում է արդյունքի համար: Այժմ նրա կազմում մեծ թվով լավ ֆուտբոլիստներ կան: Բայց մենք Աստծո օգնությամբ պարտավոր ենք 3 միավոր վաստակել այդ խաղում: Մեզ համար ուժգորոդյան երկրպագուների աջակցությունը շատ կարևոր է և պետք է որ օգնի մեզ»: