.jpg)
Հայնկես. «Բավարիան» եվրոպական 4 լավագույն ակումբներից մեկն է»
Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսն ընդգծել է, որ հաջորդ մրցաշրջանում իր թիմը պետք է ապացուցի, որ Եվրոպայի լավագույն 4 ակումբներից մեկն է: Այս մասին գրում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Մեր առջև նպատակ ենք դրել նվազագույնը հաջող հանդես գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, սակայն, բնականաբար, մտադիր չենք բավարարվել այդքանով: «Բավարիան» Եվրոպայի 4 ուժեղագույն ակումբներից մեկն է, և մենք պետք է ապացուցենք դա: Թիմը նոր մրցաշրջանից առաջ լի է վճռականությամբ»,- նշել է Հայնկեսը:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Բավարիան» զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Գերմանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայի մրցաշարում: