Ռոբինյո. «Ցանկանում էի տեղափոխվել «Սանթոս»
03/08/2012 19:30

Ռոբինյո. «Ցանկանում էի տեղափոխվել «Սանթոս»

«Միլանի» բրազիլացի հարձակվող Ռոբինյոն խոստովանել է, որ տրանսֆերային պատուհանի ընթացքում «Սանթոսն» առաջարկով դիմել է իր ներկայիս ակումբին, սակայն ստացել է բացասական պատասխան:

«Սանթոսի» համար միշտ կմնամ ցանկալի ֆուտբոլիստ: Ես լավ հարաբերությունների մեջ եմ ակումբի նախագահ Լուիս Ալվարոյի հետ: Բրազիլական ակումբը ցանկանում էր գնել իմ տրանսֆերը, սակայն «Միլանը» մերժել է: Եթե նրանք նոր առաջարկով հանդես գան, ես մեծ հաճույքով կքննարկեմ այն»,- նշել է Ռոբինյոն:

Ռոբինյո. «Ցանկանում էի տեղափոխվել «Սանթոս»