Արշակ Սադոյանը ձևի համար առաջադրվել չի ուզում
03/08/2012 14:52

Արշակ Սադոյանը ձևի համար առաջադրվել չի ուզում

Կառաջադրի՞ իր թեկնածությունը նախկին քաղաքական գործիչ Արշակ Սադոյանն առաջիկա նախագահական ընտրություններում, թե՞ ոչ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով այս հարցին Ա. Սադոյանը խոսեց ընդհանրապես մեծ քաղաքականություն իր վերադարձի խնդրի շուրջ։

Նա նշեց, որ անցած խորհրդարանական ընտրություններին էլ ինքն այդ միտքն ուներ, բայց երբ փողային խնդիրներ առաջացան, հասկացավ, որ ներկայումս մեծ քաղաքականություն վերադառնալու համար պետք է մեծ բիզնես ունենալ կամ էլ՝ պետք է «պատուհանով մտնել ու վիրտուալ քաղաքականությամբ զբացվել»։

Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին իր մասնակցությանը, Ա. Սադոյանը նշեց, որ նախագահական ընտրությունները մի քանի անգամ շատ գումար են պահանջում, բացի այդ ինքը «ռեալ հնարավորություն չունի, իսկ ձևի համար առաջադրվել չի ուզում»։

Արշակ Սադոյանը ձևի համար առաջադրվել չի ուզում