Սիրիայում ռազմական գործողությունները հակամարդկային են
03/08/2012 20:35

Սիրիայում ռազմական գործողությունները հակամարդկային են

ՄԱԿ - ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Սիրիայում կատարվող բռնի գործողությունները կարող են դասակարգվել որպես «մարդկության դեմ կատարվող հանցագործություն», այսինքն` քաղաքացիների զանգվածային սպանություն:

«Այս բռնությունները մարդկության դեմ հանցագործություններ են, և մեղավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության», - մինչև ՄԱԿ - ի Գլխավոր վեհաժողովի բանաձևի նախագծի քվեարկությունը` հայտարարել է Պան Գի Մունը:

Պան Գի Մունը կատարվածի ամբողջ մեղքը ցել է Սիրիայի կառավարության վրա` կոչ անելով ՄԱԿ-ին պատասխանատվություն ցուցաբերել:
 

Սիրիայում ռազմական գործողությունները հակամարդկային են