Ի պաշտպանություն Թեղուտի փրկության`Թանկյանը կրել է Թեղուտի շապիկը
03/08/2012 17:29

Ի պաշտպանություն Թեղուտի փրկության`Թանկյանը կրել է Թեղուտի շապիկը

Այսօր Ֆիլադելֆիայում «System of a Down» ռոք խմբի համերգին բնապահպան ակտիվիստ Սերժ Թանկյանը կրել է Թեղուտի շապիկը, ի պաշտպանություն Թեղուտի փրկության: Այս մասին տեղեկացնում է Թեղուտի պաշտպանությամ հանդես եկող խումբը:
«Թող ողջ աշխարհը իմանա, ԹԵՂՈՒՏԸ ՀԱՆՔ ՉԻ ԴԱՌՆԱ», -ասված է խմբի տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի,  շուտով Թանկյանը հանդես կգա վիդեո հաղորդագրությամբ` ի պաշտպանություն Թեղուտի:

Խումբը հիշեցնում է,  որ գրեթե մեկ տարի առաջ Հայաստան կատարած այցելության ժամանակ Սերժ Թանկյանը այցելել էր Լոռի, եղել Թեղուտի անտառում և իր պաշտոնական կայքէջում գրել տպավորությունների մասին. «Ես ցնցված էի տեղի բնությամբ, փարթամ անտառներով, գետերով և գյուղական բնակավայրերով: Թեղուտի անտառն հենց այս տարածքում է, որը կարող է ամբողջությամբ ավերվել հանքարդյունաբերության արդյունքում, եթե այն չդադարեցվի»: 

Ի պաշտպանություն Թեղուտի փրկության`Թանկյանը կրել է Թեղուտի շապիկը