04/08/2012 15:40
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղափոխվել է
Սիրիահայությանը մատուցվող հյուպատոսական ծառայություններն առավել օպերատիվ և անվտանգ կազմակերպելու նպատակով Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ժամանակավորապես տեղափոխվել է Հալեպի հայաբնակ շրջաններին ավելի մոտ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
«Հաստատում եմ այդ տեղեկությունը. Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը տեղափոխվել է այլ տարածք»,- ասել է նա: