Պտուղբանջարեղենի, խաղողի պայմանագրերն ընթացքի մեջ են
08/08/2012 19:56

Պտուղբանջարեղենի, խաղողի պայմանագրերն ընթացքի մեջ են

ՀՀ գյուղնախարարությունը տեղեկատվություն է ներկայացրել գյուղացիական տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտում գործող ընկերությունների միջև պտուղբանջարեղենի և խաղողի գնման պայմանագրերի կնքման ընթացքի, ինչպես նաև հանրապետությունից արտահանված և վերամշակող ընկերությունների կողմից մթերվող պտուղբանջարեղենի ծավալների մասին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ պտուղբանջարեղենի և խաղողի գնման պայմանագրերի կնքման գործընթացում ընթացքի մեջ է ընթացիկ տարվա պտուղբանջարեղենի և խաղողի բերքի գնման նպատակով գյուղացիական տնտեսությունների և վերամշակող ընկերությունների միջև պայմանագրերի կնքման գործընթացը:

Օգոստոսի 7-ի դրությամբ կնքվել է 5071 պայմանգիր, որից 4078-ը՝ խաղողի և 993-ը՝ պտուղբանջարեղենի գնման:

Պայմանագրերի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տրամադրվել է 195.7 մլն. դրամ կանխավճար և 198.1 մլն. դրամի բուժանյութեր և այլ օժանդակություն: Պայմանագրերի կնքման գործընթացը շարունակվում է:

Արտահանում մասով, օգոստոսի 7-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 16562.9 տոննա պտուղբանջարեղեն, որից` 12480.6 տոննա ծիրան, 1103.3 տոննա կեռաս, 372.1 տոննա սալոր և 871.2 տոննա խաղող:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվել էր 9431.9 տոննա պտուղբանջարեղեն, որից 7223.3 տոննա ծիրան, 673.9 տոննա կեռաս, 250.9 տոննա սալոր և 326.2 տոննա խաղող: 2011 թվականին տարեկան արտահանվել էր ընդամենը 16884.03 տոննա պտուղբանջարեղեն, որից 7301.34 տոննա ծիրան:

Ինչ վերաբերում է թերմանը, ապա օգոստոսի 7-ի դրությամբ հանրապետության պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է 9365.7 տոննա պտուղբանջարեղեն, որից 8135.7 պտուղ, այդ թվում՝ 6375.3 տոննա ծիրան և 1230.0 տոննա բանջարեղեն:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր 6869.7 տոննա պտուղբանջարեղեն, որից 4700.0 տոննա պտուղ, այդ թվում՝ 2186.7 տոննա ծիրան և 2169.7 տոննա բանջարեղեն:

Պտուղբանջարեղենի, խաղողի պայմանագրերն ընթացքի մեջ են