Հրապարակվել է հավաքականի կազմը
08/08/2012 13:02

Հրապարակվել է հավաքականի կազմը

Օգոստոսի 13-ից Հայաստանի ազգային հավաքականը կսկսի ուսումնամարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Բելառուս ընկերական հանդիպմանը:

Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հավաքական է հրավիրել 20 ֆուտբոլիստների:

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան
Արթուր Հարությունյան, «Շիրակ»

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Լևոն Հայրապետյան, «Լեխիա Գդանսկ», Լեհաստան
Հրայր Մկոյան, «Շիրակ»
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտակ Եդիգարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ

Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արթուր Եդիգարյան, «Փյունիկ»
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան, «Կուբան», Ռուսաստան
Արաս Օզբիլիս, «Այաքս», Հոլանդիա
Զավեն Բադոյան, «ԲԱՏԵ», Բելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ Էդգար Մանուչարյանն ու Գևորգ Կասպարովը չեն հրավիրվել վնասվածք ունենալու պատճառով: Վարդան Մինասյանը չի բացառել նաև հավաքականի կազմում նոր ֆուտբոլիստներ ընդգրկելու հնարավորությունը Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության և եվրոպական առաջնությունների հերթական տուրերից հետո:

Հրապարակվել է հավաքականի կազմը