08/08/2012 18:51
ԿԸՀ-ն էլեկտրոնային վիճակահանություն է իրականացրել
Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. սեպտեմբերի 9-ին հանրապետության Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի լրատվական ծառայության տեղեկացմամբ` տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 376-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 264-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 66-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 47-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 47-ական, «Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 47-ական: