.jpg)
Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր վարորդին` Հակոբ Մանուկյանին
Փոփ-աստղ Ջենիֆեր Լոպեսը դատի է տվել իր նախկին վարորդին, հավաստիացնելով, որ վերջինս ավտոմեքենայում լսած ինֆորմացիայի չհրապարակման համար պահանջում է 2.8 մլն. ԱՄՆ դոլար, հայտնում է Ռոսբալտը(rosbalt.ru):
Ավելի վաղ նրա հայազգի նախկին վարորդ Հակոբ Մանուկյանը ինքն է դատի տվել երգչուհուն և նրա մենեջեր Բենի Մեդինային:
Նա նշել է, որ Մեդինան քննադատում է իր արտաքին տեսքը և անգլերենի իմացությունը, իսկ երգչուհուն մեղադրել է իրենց աշխատանքային պայմանագրի` մասնավորապես աշխատավարձի վճարման մասով խախտման, ինչպես նաև իրեն աշխատանքից ազատման դիմում գրելու հարկադրման մեջ:
Ջ. Լոպեսը հակընդդեմ հայց է ներկայացրել դատարան` պահանջելով իր նախկին վարորդից 20 մլն. ԱՄՆ դոլար, հայտնում է Լայֆնյուզը(lifenews.ru):
Երգչուհին իր հակընդդեմ հայցում նշել է, որ Մանուկյանը բազմիցս հարբած վիճակում է նստել ղեկին և փորձել է ստանձնել երգչուհու անվտանգությունը` պահանջելով դրա համար լրացուցիչ գումար:
Երգչուհու խոսքով, վարորդը նաև սպառնացել է իր լսած ինֆորմացիան տրամադրել ոստիկանությանը իրեն 2.8 մլն. դոլարը չտրամադրելու դեպքում: