Հայ շախմատիստները` աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում
08/08/2012 11:45

Հայ շախմատիստները` աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում

Աշխարհի շախմատի մինչև 20 տարեկանների առաջնության 6-րդ տուրում Սամվել Տեր-Սահակյանը միավորը կիսեց Յու Յանգյիի հետ և այժմ 5 միավորով 2-4-րդ տեղերն է բաժանում Յու Յանգյիի և Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի` Կարեն Հ. Գրիգորյանի հետ: Վերջինս հաշվետու տուրում պարտության մատնեց Յարոսլավ Ժերեբուխին և ընդհուպ մոտեցավ առաջատարին` Ալեքսանդր Իպատովին, ով իր ակտիվում 5,5 միավոր ունի:

Մեր մյուս մասնակիցը` Վահե Բաղդասարյանը, զիջեց Ալեքսանդր Ինջիչին: Այժմ նա 3 միավորով ընթանում է 70-րդ հորիզոնականում:

Կանանց մրցաշարում Շուշաննա Սարգսյանը կրկին պարտություն կրեց, այս անգամ` Սիմոնե Լիաոյից: Շուշաննան 2 միավորով 49-րդն է 66 մասնակիցների շարքում:

Հայ շախմատիստները` աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում