.jpg)
«Լացիոն» վարձավճարով կվերցնի Գրանկվիստին
«Ջենոայի» շվեդ պաշտպան Անդրեաս Գրանկվիստին «Լացիո» տեղափոխությունից մեկ քայլ է բաժանում:
Այս շաբաթվա ընթացքում ֆուտբոլիստն ակումբի ղեկավարության հետ քննարկել է իր տեղափոխության հետ կապված հարցերը, և կողմերը եզրակացրել են, որ Գրանկվիստը պետք է վարձավճարով 1 տարի հանդես գա «Լացիոյում», որից հետո իտալական ակումբը կարող է գնել պաշտպանի տրանսֆերը` 4,5 մլն եվրոյով:
Մոտակա օրերի ընթացքում «Ջենոան» հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ, երբ կլուծվեն փաստաթղթերի հետ կապված բոլոր հարցերը: