Նանին դեռ կարող է տեղափոխվել «Ռեալ»
08/08/2012 19:44

Նանին դեռ կարող է տեղափոխվել «Ռեալ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նանիի գործակալը հայտարարել է, որ իր հաճախորդի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» բացառված չէ: Այս մասին տեղեկացնում է «Daily mail»-ը:

«Նանին անձամբ ցանկանում է շարունակել մրցելույթները «մանկունիանցիների» կազմում և օգուտ բերել թիմին, սակայն գիտակցում է, որ ղեկավարությունն ավելի ու ավելի քիչ է վստահում իրեն: Նանին ուզում էր երկարաձգել պայմանագրի ժամկետը, բայց հանկարծ բանակցությունները դադարեցվեցին, և ակումբը չցանկացավ ֆուտբոլիստին ընդառաջ քայլ կատարել: Այո, մենք առաջարկ ունենք «Ռեալից» և անհրաժեշտության դեպքում այն կքննարկենք»,- նշել է գործակալը:

Նանին դեռ կարող է տեղափոխվել «Ռեալ»