Նեյմար. «Ես շատ եմ ուզում ոսկե մեդալ նվաճել»
08/08/2012 12:42

Նեյմար. «Ես շատ եմ ուզում ոսկե մեդալ նվաճել»

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը, մեկնաբանելով օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում Կորեայի ընտրանու նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը, խոստացել է ջանքեր չխնայել` մեքսիկացիներին եզրափակիչ խաղում հաղթելու և ոսկե մեդալ նվաճելու համար:

«Ես շատ եմ ուզում ոսկե մեդալ նվաճել: Բոլորս ենք ցանկանում և ամեն ինչ կանենք` մեր նպատակին հասնելու համար: Հարցնում եք` ինչու է մեր թիմի կազմում հիմնականում Լեանդրո Դամիաոն գոլեր խփո՞ւմ: Որովհետև ես ու թիմակիցներս օգնում ենք նրան: Եթե բախտը ժպտա, պատրաստ եմ նրան գոլային փոխանցում կատարել նաև եզրափակիչ խաղում»: