Հանդիպել են Հայաստանի  և Ռուսաստանի նախագահները
08/08/2012 17:36

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահները

Այսօր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հանդիպել են նախագահներ Սերժ Սարգսյանըև Վլադիմիր Պուտինը:

Նախագհները քննարկել են երկկողմ հետքրքրության հարցեր, ինչպես նաև` միջազգային, տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես` անդադարձ է եղել Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությանը` ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Հանդիպման ավարտին Վլադիրմիր Պուտինը և Սերժ Սարգսյանը մամուլի համար հայտարարությամբ են հանդես եկել:

Վ. Պուտինն ընդգծել է, որ երկու երկրների միջև զարգանում են կապերը, Ռուսաստանը միշտ աջակից է Հայաստանին բոլոր ուղղություններով:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ բարձր է գնահատում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը, իսկ երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամությունը պատմական արմատներ ունի և «նպատակաուղղված քաղաքականություն ենք վարում, ավելի խորացնելու երկու երկրների միջև եղած կապերը»:

Ս. Սարգսյանը նշել է նաև, որ սա առաջին հանդիպումն է Վլադիմիր Պուտինի հետ` ՌԴ-ի նախագահական ընտրություններից հետոև ավելացրել, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու 20 տարիների ընթացքում բոլոր ուղղություններով դրական զգալի առաջնթացում Վլադիրմիր Պուտինի դերը նշանակալի է:

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը հետևողականորեն վարում է Ռուսաստանի հետ կապերը խորացնելու քաղաքականություն: Այս մասին տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
 

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի նախագահները