08/08/2012 12:40
Իսպանացիները դժգոհ են օլիմպիական թիմի գլխավոր մարզչից
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը ֆուտբոլի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Միլլայի հետ:
Հիշեցնենք, որ նրա ղեկավարությամբ թիմը լոնդոնյան օլիմպիական խաղերում չկարողացավ մտնել քառորդ եզրափակիչ:
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում մոտ ժամանակներս կնշանակվի Խուլեն Լոպետեգին, ով գլխավորում էր երկրի պատանեկան հավաքականը: Այս մասին հաղորդում է «Marca»-ն: