Արցախով առավելապես հետաքրքրված են իսպանացիները
08/08/2012 15:16

Արցախով առավելապես հետաքրքրված են իսպանացիները

«Գրեթե բոլոր տուրօպերատորներն իրենց փաթեթներում ընդգրկում են նաև Արցախը։ Արցախն արտասահմանցի զբոսաշրջիկներին իր մշակույթով, բնությունով ու տեսարժան վայրերով բավականին հետաքրքրում է։ Արցախ ոչ միայն հայերն են գնում, այլև օտարազգիները»,- Aysor.am-ի լրագրողի հարցին ի պատասխան, թե տուրփաթեթներում արդյո՞ք ընդգրկվում են այցելություններ դեպի Արցախ, ասաց Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության նախագահ Արմինե Ադամյանը։

Ա. Ադամյանն ընդգծեց, որ Արցախ ոչ միայն սփուռքահայերն են ցանկանում այցելել, այլև իտալացիները, գերմանացիները, հրեաները, ռուսները, իսկ առավելապես՝ իսպանացիները

«Արցախում վերջին տարիներին նոր հյուրանոցային համալիրներ են կառուցվում, փորձում են անել ամեն բան, որպեսզի տուրիզմն Արցախում զարգանա»,- ընդգծեց Ա. Ադամյանը։

Արցախով առավելապես հետաքրքրված են իսպանացիները