08/08/2012 12:00
Այս գիշեր ամենուրեք տեղումներ են սպասվում
Եղանակը հյուսիսային կեսում կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ, հարավում կգործի բարձր ճնշման դաշտը: Այս մասին տեղեկացնում է Meteo-tv կայքը:
Այս գիշեր ամենուրեք առանց տեղումների, oգոստոսի 8-ին` օրվա մեծ մասն սպասվում է արևային, առանց տեղումների եղանակ, ցերեկը հյուսիսային կեսում կդիտվի ամպամածության ավելացում, առանձին հյուսիսային շրջաններում կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վ:
Օդի ջերմաստիճանն առաջիկա 2-3 օրվա ընթացքում մի փոքր կնվազի և Արարատյան դաշտում օգոստոսի 9-ին ստվերում կկազմի առավելագույնը +35:
Սևանա լճի ավազանում հանգստանալ ցանկացողներին տեղեկացնում ենք, որ օգոոստոսի 8-ից 11-ը օդի ջերմաստիճանն այստեղ չի գերազանցելու +24, օրվա 2րդ կեսին մասամբ ամպամած է, քամոտ, հնարավոր են կարճատև անձրևներ, ջրի ջերմաստիճանը` +20: Օգոստոսի 12-ին բարձրացում է սպասվում, կլինի +26:
Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը:
Երևանում այս գիշեր և օգոստոսի 8-ին մեծ մասամբ կդիտվի արևային եղանակ, օրվա 2-րդ կեսին ամպամածության ավելացում, սակայն կպահպանվի առանց էական տեղումների եղանակը, տեղ-տեղ հավանական է քամի 5-10մ/վ: Այս գիշեր +20+22, օգոստոսի 8-ին ցերեկը +33+35, երեկոյան +27+29:
Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: