.jpg)
Արաբկիր վարչական շրջանում փոխարինվում էր վթարված ջրագիծը
Այսօր Կիևյան-Օրբելի խաչմերուկում «Երևան Ջուր» ՓԲԸ «Արևմուտք» շահագործման տնօրինության մասնագետները շահագործումից հանում էին հնամաշ խողովակաշարը: Այս մասին տեղեկացնում են ընկերության հաղորդակցության բաժնից:
200 մմ տրամագծով 400 մետր երկարությամբ թուջե խողովակը շահագործումից հանվեց, և բոլոր ջրամիացումները տեղափոխվեցին զուգահեռ ձգվող 200մմ խողովակաշարի վրա:
Ըստ «Արաբկիր» տեղամասի գլխավոր ինժեներ` Գաբրիել Մելիքսեթյանի, այս միջամտության շնորհիվ կանխվեցին հոսակորուստները, բարձրացավ ջրամատակարարման հուսալիությունը և ցանցի կառավարելիությունը: