Կասիլյաս. «Կձգտենք հաղթել Չեմպիոնների լիգայում»
09/08/2012 16:33

Կասիլյաս. «Կձգտենք հաղթել Չեմպիոնների լիգայում»

«Արքայական ակումբի» ավագ Իկեր Կասիլյասը պատմել է, որ նոր մրցաշրջանում իրենց հիմնական նպատակն է լինելու նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Այս մասին նա ասել է ակումբի պաշտոնական կայքի թղթակցին տված հարցազրույցում:

«Մեր գլխավոր նպատակը հաղթանակն է Չեմպիոնների լիգայում: Անցած տարի հասանք մինչև կիսաեզրափակիչ, սակայն հետո հաջողությունը երես թեքեց մեզանից:

Իհարկե, մրցակցությունը թեժ կլինի, բայց մենք էլ բավականաչափ հզոր և մրցունակ թիմ ենք»,- նշել է Կասիլյասը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճել է 2002 թ.-ին:

Կասիլյաս. «Կձգտենք հաղթել Չեմպիոնների լիգայում»