Մասկերանո. «Վիլանովային կհամեմատեն Գվարդիոլայի հետ»
09/08/2012 16:28

Մասկերանո. «Վիլանովային կհամեմատեն Գվարդիոլայի հետ»

«Բարսելոնի» ֆուտբոլիստ Խավիեր Մասկերանոն զգուշացնում է թիմի մարզիչ Տիտո Վիլանովային: Այս մասին գրում է AS-ը:

«Վիլանովայի վրա ճնշումը մեծ է լինելու, քանի որ նա չի կարող փախչել Գվարդիոլայի հետ համեմատությունից: Խոսեպը տարիներ շարունակ աշխատել և ձեռք է բերել լավ հեղինակություն, ուստի ԶԼՄ-ների ողջ ուշադրությունն այժմ սևեռված կլինի Տիտոյի վրա: Դեռևս ոչ վաղ անցյալում նա Գվարդիոլայի օգնականն էր, իսկ այժմ ղեկավարում է այնպիսի թիմ, ինչպիսին «Բարսելոնն» է»,- բացատրել է Մասկերանոն:

Մասկերանո. «Վիլանովային կհամեմատեն Գվարդիոլայի հետ»