Ռամոս. «Ամերիկյան հավաքը շատ օգտակար էր»
09/08/2012 16:21

Ռամոս. «Ամերիկյան հավաքը շատ օգտակար էր»

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը մեկնաբանել է ընկերական խաղում «Միլանի» նկատմամբ 5:1 խոշոր հաշվով տոնած հաղթանակը: Այս մասին տեղեկացնում է Goal.com-ը:

«Մենք հիանալի հանդիպում անցկացրեցինք: Կարևորն այստեղ հաշիվը չէր, այլ այն, որ նոր մրցաշրջանին մոտենում ենք լավ տրամադրվածությամբ և լավ մարզավիճակում: Հաջորդ փուլն Իսպանիայի Սուպերգավաթի հանդիպումն է «Բարսելոնի» հետ:

Կարծում եմ` ամերիկյան ուսումնամարզական հավաքը շատ օգտակար եղավ թիմի համար: Չեմ համբերում, թե երբ կմեկնարկեն Պրիմերայի խաղերը»,- նշել է Ռամոսը:

Ռամոս. «Ամերիկյան հավաքը շատ օգտակար էր»