.jpg)
10/08/2012 17:13
Միհրան Ջաբուրյանը հաղթահարեց առաջին արգելքը
Լոնդոնի օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարի 55 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում փայլուն հանդես եկավ Հայաստանի ներկայացուցիչ Միհրան Ջաբուրյանը: Նա 3:1 հաշվով պարտության մատնեց Հոնդուրասի ներկայացուցիչ Էսկոբար Ամադոր Բրենդոն Հեսուսին:
Քառորդ եզրափակչում Ջաբուրյանը կմրցի ճապոնացի Յումոտո Շինիչի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17:20-ին: