Արման Երեմյանը զիջեց բրիտանացուն
11/08/2012 12:35

Արման Երեմյանը զիջեց բրիտանացուն

Լոնդոնյան օլիմպիական խաղերի թաեքվոնդոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Արման Երեմյանը բրոնզե մեդալի համար պայքարում զիջել է բրիտանացի Լուտալո Մուհամադին: Ինչպես տեղեկանում ենք օլիմպիական խաղերի պաշտոնական կայքից, Երեմյանը պարտվել է միավորների զգալի տարբերությամբ` 3:9:

Ավելացնենք, որ այսօր օլիմպիական խաղերում հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ, ազատ ոճի ըմբիշ Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ քաշային կարգ):
 

Արման Երեմյանը զիջեց բրիտանացուն