11/08/2012 14:53
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ
Օգոստոսի 12-ից 15-ը հանրապետության ողջ տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների, արևային և զգալի բարձր ջերմային ռեժիմով եղանակ:
Մետեո-TV-ի փոխանցմամբ, երեկոյան դեմ առանձին վայրերում կդիտվի ամպամածության ավելացում, սակայն ամենուրեք կպահպանվի առանց տեղումների, շոգ եղանակը: Առանձին լեռնային շրջաններում օգոստոսի 14-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա ընդհուպ մինչև +32+33, իսկ հովիտներում ստվերում հնարավոր է +39, տեղ-տեղ +40:
Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-20մ/վրկ:
Ցերեկային ժամերին անհրաժեշտ է պատսպարվել արևի ուղիղ ճառագայթներից, շատ հեղուկ խմել, խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Երևանում օգոստոսի 12-ից 16-ը կդիտվի առանց տեղումների, արևային և շոգ եղանակ, հնարավոր է քամի 12-15մ/վրկ:
Այս գիշեր +22+24, ցերեկը +35+37, երեկոյան +30+32:
Ցերեկային ժամերին` 12.00-17.00 անհրաժեշտ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, դրանք կարող են վնասել ձեր առողջությանը: