11/08/2012 14:09
Թայվանում այսօր ամուսնացել է առաջին համասեռամոլ զույգը
Թայվանում այսօր կայացել է համասեռամոլների առաջին հարսանիքը, հայտնում է lenta.ru-ն: Ամուսնացել են Թայվանի 30-ամյա երկու բնակչուհիներ Ֆիշ Խուանը և Յու Յատինը:
Արարողությունը անցկացվել է Բուդդայի արձանի դիմաց գտնվող վանքում: Կանայք հարսանեկան զգեստ են կրել և իրար հավատարմության խոստում են տվել: Հարսանեկան արարողությանը մասնակցել է ավելի քան 300 բուդդիստ, իսկ նրանց ամուսնությունը օրհնել է միանձնուհին: Նա իր հիացմունքն է հայտնել այս երկու կանանց համարձակության համար:
Նորապսակների ծնողները արարողությանը ներկա չեն եղել, սակայն նորապսակների խոսքերով, ծնողներն ի սկզբանե դեմ չեն եղել իրենց ամուսնությանը:
Նշենք, որ բուդդիզմը չի արգելում միասեռականների ամուսնությունը, սակայն առանձին շրջանակներում այն դեռևս տարաձայնությունների առիթ է տալիս: Այս պահի դրությամբ, նման ամուսնությունները գրանցվում են միայն ԱՄՆ-ում: Հիշեցնենք, որ 2003 թ. Թայվանի իշխանությունները ներկայացրեցին օրենքի մի նախագիծ, որով թույլատրվում էր միասեռականների ամուսնանալ և երեխաներ որդեգրել, բայց Թայվանի նախագահ Մա Ինցզյուն հայտարարել էր, որ այդ օրինագիծը հաստատելու համար պետք է ստանա բնակչության մեծամասնության համաձայնությունը:
Այս տարի համասեռամոլների կողմից նոր օրինագիծ է մշակվել, որը, նրանք հույս ունեն, որ կընդունվի մինչև Մա Ինցզյուի պաշտոնավարման ժամկետի ավարտը` 2016 թ.: