Դավիթ Նալբանդյանը նահանջել է
13/08/2012 12:08

Դավիթ Նալբանդյանը նահանջել է

 Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան` (ATP) այսօր հրապարակել է վարկանշային հերթական աղյուսակը:

Լավագույնն այս անգամ կրկին շվեյցարացի Ռոժե Ֆեդերերն է`11.345 միավորով: Սերբ Նովակ Ջոկովիչը 11,270 միավորով 2-րդ տեղում է, իսկ իսպանացի Ռաֆայել Նադալը 8896 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Օլիմպիական խաղերի նորընծա չեմպիոն Էնդի Մարեյը միայն 4-րդ տեղում է:

Մեր հայրենակից Դավիթ Նալբանդյանը վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 39-րդ հորիզոնականը:

Դավիթ Նալբանդյանը նահանջել է