Աֆելայը պետք չէ Վիլանովային
14/08/2012 19:35

Աֆելայը պետք չէ Վիլանովային

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան թիմի կիսապաշտպան Իբրահիմ Աֆելային հայտնել է, որ այս մրցաշրջանում հույսեր չի կապում իր հետ: Սա նշանակում է, որ Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստը կարող է այլ ակումբների առաջարկներ դիտել:

Հիշեցնենք, որ Աֆելայի ծառայություններով հետաքրքրված էին «Ինտերը», «Լիլը», «Արսենալը» և «Տոտենհեմը»:

26-ամյա ֆուտբոլիստը կատալոնական թիմ էր տեղափոխվել 2010թ., սակայն վնասվածքների պատճառով մասնակցել էր ընդամենը 34 հանդիպման և խփել 2 գոլ: 

Աֆելայը պետք չէ Վիլանովային