Բելառուսի ազգային հավաքականը Երևանում է
14/08/2012 16:48

Բելառուսի ազգային հավաքականը Երևանում է

Օգոստոսի 14-ին Երևան ժամանեց Բելառուսի ազգային հավաքականը: Այսօր, ժամը 19:30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում բելառուս ֆուտբոլիստները կանցկացնեն իրենց առաջին մարզումը:

Առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների համար:

Մարզմանը կհետևի Բելառուսի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գեորգի Կոնդրատևի մամուլի ասուլիսը:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունից: 

Բելառուսի ազգային հավաքականը Երևանում է