.jpg)
Երգչախմբերի ղեկավարներին ընդունել է Սփյուռքի նախարարը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերին» մասնակից երգչախմբերի ղեկավարներին: ՀՀ Սփյուռքի նախարարության հաղորդմամբ՝ հանդիպմանը ներկա էին նաև «Խմբերգային արվեստի օրերի» գեղարվեստական ղեկավար Լ.Իվանյանը և «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի ղեկավար Ս.Հարոյանը:
Քննարկվել են «Սփյուռք» ամառային դպրոցի շրջանակներում երգչախմբավարների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու, փոխադարձաբար համերգային ծրագրերով համայնքներ այցելությունների, «Երգչախմբային արվեստի համահայկական ցանցի» ստեղծման հնարավորությունները և այլ հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարարը շնորհակալություն է հայտնել երգչախմբերի ղեկավարներին փառատոնին մասնակցելու համար և նշել, որ 2014թ. անցկացվելիք «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կազմակերպչական աշխատանքների ժամանակ հաշվի կառնվեն բոլոր առաջարկություններն ու մտահոգությունները:
Ներկաները շնորհակալություն են հայտնել ՀՀ սփյուռքի նախարարությանը փառատոնի կազմակերպման համար և նշել, որ այն մի նոր լիցք կհաղորդի` էլ ավելի լավ աշխատելու: