Տեղի ունեցավ «Խմբերգային արվեստի օրերի» հանդիսավոր փակումը
14/08/2012 16:33

Տեղի ունեցավ «Խմբերգային արվեստի օրերի» հանդիսավոր փակումը

Ա.Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում կայացել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Խմբերգային արվեստի օրերի» հանդիսավոր փակումը:

«Խմբերգային արվեստի օրերի» մասնակիցներին օրհնության խոսք է ուղղել Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության հոգևոր պատասխանատու Հոգեշնորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը:

Համերգային մասից հետո ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել երգչախմբերի ղեկավարներին` նշելով, որ նրանց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ է, որ երիտասարդները Հայրենիքում հիանալի հանդես եկան, և ավելացրել է, որ յուրաքանչյուրը, երգելով երգչախմբում, նպաստում է ամբողջ աշխարհում հայկական մշակույթի պահպանմանն ու տարածմանը:

Նախարարը նշել է, որ «Իմ Հայաստան» փառատոնը ևս մեկ անգամ փաստում է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի միասնությունը: Նա երգչախմբերի անդամներին մաղթել է նոր նվաճումներ և տեղեկացրեց, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը լինելու է շարունակական:

Այնուհետև Հ. Հակոբյանը «Խմբերգային արվեստի օրերի» երգչախմբերին հանձնել է փառատոնի մասնակցության հավաստագրեր և հուշանվերներ, նրանք էլ իրենց կողմից հուշանվերներ են հանձնել ՀՀ սփյուռքի նախարարությանը:
 

Տեղի ունեցավ «Խմբերգային արվեստի օրերի» հանդիսավոր փակումը