Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչն անհանգստացած է
14/08/2012 19:11

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչն անհանգստացած է

Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իգոր Շտիմացը հույս է հայտնել, որ ի վերջո կկայանա «Տոտենհեմի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչի «Ռեալ» տեղափոխությունը: Նրա խոսքերով` հավաքականի առաջատարին անհրաժեշտ է լավ մարզավիճակ ձեռք բերել: Այս մասին գրում է «Sky Sports»-ը:

«Ինձ դուր չի գալիս Լուկայի շուրջ ստեղծված իրավիճակը: Բացարձակ դուր չի գալիս: Արդեն մի քանի ամիս է, նա չի խաղում, իսկ դա վատ է: Կարծում եմ, նրա տեղափոխությունն «արքայական ակումբ» ամեն դեպքում տեղի կունենա»,- նշել է Շտիմացը: 

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչն անհանգստացած է