«Լիվերպուլն» աչք է դրել «Բարսելոնի» ֆուտբոլիստի վրա
14/08/2012 19:25

«Լիվերպուլն» աչք է դրել «Բարսելոնի» ֆուտբոլիստի վրա

«Բարսելոնի» երիտասարդ տաղանդ Քրիստիան Թելյոն գրավել է «Լիվերպուլի» ղեկավարության ուշադրությունը: Իսպանական ԶԼՄ-ների հավաստմամբ, «Լիվերպուլի» նեկայացուցիչներից մեկն արդեն մեկնել է Կատալոնիա` բանակցություններ վարելու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսայի» ղեկավարությունը հայտարարել էր, որ Թելյոյին ցանկանում է վարձավճարով տրամադրել որևէ ակումբի, որպեսզի վերջինս փորձ ձեռք բերի: Չի բացառվում, որ ակումբը նաև վաճառի ֆուտբոլիստի տրանսֆերը` լավ առաջարկի դեպքում: 

«Լիվերպուլն» աչք է դրել «Բարսելոնի» ֆուտբոլիստի վրա