.jpg)
Սևանից երեք մարդ են փրկել
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, այսօր, ժամը 13.36-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.55-ի սահմաններում Սևան քաղաքի առաջին հանրային լողափում ջրի մեջ շրջվել է մոտորանավակ, որում գտնվել են 3 քաղաքացիներ:
Ջրափրկարարները հերթապահ մոտորանավակով մոտեցել են դեպքի վայր և ջրից դուրս բերել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչներ` 1990 թ. ծնված Ջանիկ, 1991 թ. ծնված Վարդգես կարապետյաններին և 1990 թ. ծնված Աննա Մինասյանին: Տուժածների առողջական վիճակները գնահատվել է բավարար: