Սեյրան Օհանյան.  Որեև զորամաս չի փակվելու
14/08/2012 19:41

Սեյրան Օհանյան. Որեև զորամաս չի փակվելու

Ծաղկաձորում «Բազե-2012» հավաքի մասնակիցներին է հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ թե ճի՞շտ են այն լուրերը, թե Ճամբարակի զորամասը փակվելու է, Սեյրան Օհանյանն ասել է. «Որեև զորամաս չի փակվելու: Մենք պարզապես պարտադիր ժամկետային ծառայության համալրման սկզբունքից անցում ենք կատարում պայմանագրային ծառայության համալրման սկզբունքի: Դա կիրառվում է հատկապես սահմանամերձ բնակավայրերում` լուծելով նաև սոցիալական խնդիր։ Սահմանային բնակավայրերից մարդկանց մեծ քանակությամբ արտահոսք կանգնեցվել է հենց նման համակարգի ներդրման շնորհիվ: Մարդիկ սկսել են ոչ միայն պաշտպանել սահմանը, իրենց գյուղերը, այլև միաժամանակ զբաղվել նաև գյուղատնտեսությամբ»։ 
 

Սեյրան Օհանյան. Որեև զորամաս չի փակվելու