Սիրիայի նախկին փոխվարչապետը մեղադրում Ասադին
14/08/2012 20:29

Սիրիայի նախկին փոխվարչապետը մեղադրում Ասադին

Սիրիայի նախկին փոխվարչապետ Ռիհադ Հիջաբը, ով անցյալ շաբաթ փախել էր երկրից, այսօր Հորդանանում մամուլի ասուլիս է տվել, որի ընթացքում հայտարարել է, որ մեղադրում է Բաշար Ասադի կառավարությանը։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը։

Նախկին փոխվարչապետի խոսքերով` Բաշար Ասադի կառավարությունը գտնվում է կործանման եզրին, իսկ նրա բանակը վերահսկում է երկրի տարածքի ընդամենը 30 տոկոսը։

Ռիհադ Հիջաբը հերքել է Սիրիայի իշխանությունների կողմից տարածված այն լուրերը, թե նրան ազատել են պաշտոնից այն բանից հետո, երբ նա փախել է երկրից։

Նախկին փոխվարչապետի խոսքերով՝ պաշտոնից հրաժարվելու որոշումն ինքն է կայացրել, «երբ կորցրել է հավատը, որ կոռումպացված ռեժիմը կփլուզվի»։

Ասուլիսի ընթացքում նախկին փոխվաչապետը լրագրողներին հավաստիացրել է նաև, որ Ասադի ռեժիմի անկումից հետո ինքը որևէ պաշտոնի հավակնություն չունի։
 

Սիրիայի նախկին փոխվարչապետը մեղադրում Ասադին