Ուելս – Հայաստան` 0:1
16/08/2012 12:13

Ուելս – Հայաստան` 0:1

Եվրոպայի 2013թ. երիտասարդական առաջնության Ուելս-Հայաստան ընտրական հանդիպումը կայացավ օգոստոսի 15-ին` Ռեքսեմ քաղաքի «Ռեյսքորս Գրաունդ» մարզադաշտում:Հայաստանի երիտասարդական հավաքականը 1:0 հաշվով հաղթանակ տոնեց Ուելսի ընտրանու նկատմամբ:

Շնորհիվ Հովհաննես Համբարձումյանի հստակ իրացրած 11-մետրանոցի, Հայաստանի երիտասարդական հավաքականը վաստակեց հերթական 3 միավորը և ամրապնդեց իր դիրքերը ընտրական խմբում:

Այժմ Հայաստանի ընտրանին 14 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Խմբային փուլի վերջին հանդիպումը մեր երիտասարդական հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 10-ին` Մոնտենեգրոյում: 

Ուելս – Հայաստան` 0:1