17/08/2012 16:36
Դատարանը մեղավոր է ճանաչել «Pussy Riot»-ին
Դատարանը մեղավոր է ճանաչել Pussy Riot փանք խմբի անդամներին: Այս մասին հայտնում է mignews.com:
Նրանք մեղավոր են ճանաչվել կրոնական ատելության դրդապատճառով կատարված խուլիգանության համար:
Դատավորը, կարդալով մեղադրական ճառը, ընդգծել է, որ նրանք աղմկահարույց «Տիրամայր, վռնդիր Պուտինին» ակցիան նախապես մանրամասն ծրագրված է եղել:
Այս պահին շարունակվում է դատավճռի հրապարակումը:
Նշենք, որ ի պշատպանություն այս խմբի, աշխարհի մի ժարք երկրներում անցկացվում են բողոքի ցույցեր: