Ֆուտբոլի Կանանց հավաքականը մնացել է նույն տեղում
18/08/2012 13:55

Ֆուտբոլի Կանանց հավաքականը մնացել է նույն տեղում

ՖԻՖԱ-ն հրապարակել է կանանց ֆուտբոլի վարկանիշային հերթական աղյուսակը: Առաջատարների եռյակը մնացել է անփոփոխ:

Օլիմպիական չեմպիոն ԱՄՆ-ի հավաքականը 2221 միավորով գլխավորում է աղյուսակը, Գերմանիայի ընտրանին 2-րդն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ճապոնիայի հավաքականը:

Հայաստանի կանանց ընտրանին 1103 միավորով շարունակում է ընթանալ 108-րդ հորիզոնականում: 

Ֆուտբոլի Կանանց հավաքականը մնացել է նույն տեղում