.jpg)
Ագուիերոն բաց կթողնի ոչ թե 6, այլ 1 ամիս
Անգլիայի առաջնության առաջին տուրի «Սաութհեմպտոնի» հետ հանդիպման ժամանակ «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուիերոյի ծնկի վնասվածքն այնքան էլ լուրջ չէր: Կասկածներ կային, որ ֆուտբոլիստը բաց կթողնի 6 ամիս, սակայն բժշկական հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հարձակվողը խաղադաշտ դուրս չի գա միայն մեկ ամիս:
Այսպիսով, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա արգենտինացին սեպտեմբերի վերջերին շարք կվերադառնա և կկարողանա օգնել իր թիմին` Չեմպիոնների լիգայի մրցաշարի խմբային փուլի խաղերում: