.jpg)
100.000,00 ԱՄՆ դոլար` հայ երեխաների կարգավիճակի բարելաման համար
Հայաստանում հայ երեխաների կարգավիճակը բարելավելու գործում Հայաստանի Հանրապետության կառավարությանը աջակցելու նպատակով Բրազիլիայի կառավարությունը կնվիրաբերի 100.000,00 ԱՄՆ դոլար ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանը(UNICEF): Այս մասին տեղեկացնում է Երևանում Բրազիլիայի դեսպանության մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Այս կարևոր նվիրատվությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում UNICEF-ի կողմից նախաձեռնվողծրագրերին, որոնք իրականացվում ենզարգացող երկրներում առավել խոցելի խմբերին՝ երեխաներին, պատանիներին, հղի կանանց և մայրերին երկարաժամկետ մարդասիրական և զարգացման օգնություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է քաղացիական հասարակության հետ համատեղ:
Բրազիլիան համոզված է, որ ամբողջ աշխարհումերեխաների բարեկեցությունը կարևորագույն գրավականն էլավագույն ապագա կառուցելու և բոլորի համար հավասար հնարավորություններ ապահովելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նվիրատվության սիմվոլիկ արարողությունը տեղի կունենա UNICEF-ի երևանյան ներկայացուցչության գրասենյակում ս.թ. օգոստոսի 24-ին, ժամը 11-ին: