Դեսպանը ՍԴ նախագահին հատուկ ժողովածու է նվիրել
21/08/2012 18:53

Դեսպանը ՍԴ նախագահին հատուկ ժողովածու է նվիրել

Օգոստոսի 21-ին ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին։

Դեսպանը ՍԴ նախագահին նվիրել է երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատման 20-ամյակին նվիրված հատուկ ժողովածուն և այդ նպատակով Չինաստանում հատուկ թողարկված դրոշմանիշի օրինակը։

ՍԴ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ կարևորվել է վերջին տարիներին իրավական ոլորտում հայ-չինական հարաբերությունների ակտիվ զարգացումը։

ՍԴ նախագահը սահմանադրական դատարանի անունից դեսպանի միջոցով հրավի­րել է Հայաստան այցելել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային մեծ Ժողովի մշտական կոմիտեի իրավական հանձնաժողովի պատվիրակությանը, որի վրա է դրված այդ երկրում սահմանադրական վերահսկողության իրականացման հիմնական առաքելությունը։ ՍԴ նախագահը դեսպանին հանձնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սահմանա­դրության արժեբանական առանձնահատկություններին նվիրված՝ վերջերս գրված իր հոդվածի տեքստը։

Զրուցի ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։

 

Դեսպանը ՍԴ նախագահին հատուկ ժողովածու է նվիրել