.jpg)
Դիանա Սիրունյանը փոքրիկ վիրահատական միջամտության է ենթարկվել
Դիանա Սիրունյանի առողջական վիճակը շարունակում է մնալ նույնը, այսօր նա վիրահատության չի ենթարկվել: Aysor.am-ի թղթակցին այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:
Նրա խոսքերով, այսօր ազդոսկրերի ձգումը փոխարինվել է շտիֆտերով, սակայն դա ոչ թե վիրահատություն է, այլ փոքրիկ վիրահատական միջամտություն, իսկ նրան այս պահին վիրահատել խորհուրդ չի տրվում, որովհետև վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:
«Ես քիչ առաջ խոսում էի բաժանմունքի վարիչի հետ, նա էլ զարմացած է, որտեղից են այդ լուրերը հայտնվում լրատվամիջոցներում: Նրան անգամ այսօր դիմածնոտային վիրահատության չեն ենթարկել, որովհետև վիճակը ծայրահեղ ծանր է: Իսկ ֆրանսիացի բժիշկը` Գևորգ Աբգարյանը, այստեղ էր և մասնակցել է միայն կոնսիլիումին, իսկ նրա հետ կապված մնացած լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Դիանա Սիրունյանը, լսելով հոր` Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվան մասին, ինքնասպանության փորձ է կատարել` նետվելով շենքի 5-րդ հարկից: