Խաղադաշտ մտած երկրպագուն դատապարտվել է
21/08/2012 19:30

Խաղադաշտ մտած երկրպագուն դատապարտվել է

Կիպրոսի «Անորտոսիսի» երկրպագուն, ով Եվրոպայի լիգայի որակավորման 3-րդ փուլի վրացական «Դիլայի» հետ հանդիպման ժամանակ խաղադաշտ էր մտել, դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:

Հիշեցնենք, որ «Անտորսոսիսի» երկրպագուների անկարգությունների պատճառով այդ հանդիպումն ընդհատվեց 82-րդ րոպեին, իսկ Կիպրոսի թիմը զրկվեց եվրոգավաթներին մասնակցելու իրավունքից, ինչպես նաև տուգանվեց 50 հազար եվրոյով: 

Խաղադաշտ մտած երկրպագուն դատապարտվել է