Մատնոցուկը բուժում է սրտի հիվանդություններ
21/08/2012 20:45

Մատնոցուկը բուժում է սրտի հիվանդություններ

Մատնոցուկները խլածաղկազգիների ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույսեր են, երբեմն՝ թփեր կամ կիսաթփեր: Մատնոցուկի բոլոր տեսակներն էլ թունավոր են: Այս մասին տեղեկացնում է Doctors.am կայքը:

Մատնոցուկի որոշ տեսակների պատրաստուկները (գիտալեն, լանտոզիդ, դիգիցիլեն և այլն) օգտագործվում են սրտային սուր և քրոնիկական անբավարարությունների ժամանակ, որոնք հիմնականում նկատվում են սրտային արատների, սրտամկանի աթերոսկլերոտիկ ախտահարումների, հիպերտոնիկ հիվանդության, ինֆեկցիոն հիվանդություններից և այլ պատճառներից առաջ եկած ինտոքսիկացիաների, շողացող առիթմիաների ժամանակ և այլն:

Կարգավորում են սրտի աշխատանքը, արագացնում միզարտադրությունը, իջեցնում այտուցները:

Մատնոցուկի պատրաստուկներն օգտագործվում են փոշիների, թուրմի, մզվածքի ձևով, բժշկի խիստ հսկողությամբ:
 

Մատնոցուկը բուժում է սրտի հիվանդություններ