21/08/2012 11:35
71-ամյա տղամարդը վայր է ընկել շենքի 3-րդ հարկից
Օգոստոսի 20-ին, ժամը 09.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Աթոյան անցուղու թիվ 5 շենքի մոտից մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 71-ամյա Սերգեյ Շախմուրադյանը, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Պարզվել է, որ նա վայր է ընկել նշված շենքի 3-րդ հարկից:
Նույն օրը, ժամը 12.30-ին, Սերգեյ Շախմուրադյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: